ՀՀ առևտրային բանկերում աշխատել ցանկացողների համար
Այլ
«Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամը 2013 թվականի հունիսի 3-ից, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը՝ 18։30-ից 21։30-ը կազմակերպում է հերթական «ՀՀ բանկային համակարգ. ներածական դասընթաց» եռամսյա ուսումնական ծրագիրը։
Ուսումնական ծրագիրը նախատեսված է ՀՀ առևտրային բանկերում աշխատել ցանկացող հավակնորդների և սկսնակ աշխատակիցների համար։
Ուսումնական ծրագրի տևողությունը 162 ակադեմիական ժամ է, արժեքը՝ 195.000 ՀՀ դրամ (ամսական 65.000 ՀՀ դրամ)։ Արժեքի մեջ ներառված են նաև ուսումնական նյութերի տրամադրման և սրճային ընդմիջումների կազմակերպման ծախսերը։
Ուսումնական ծրագրին մասնակցելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք Ձեզ մինչև 2013 թվականի մայիսի 30-ը դիմել ՖԲՔ Հիմնադրամի Շարունակական կրթության և հետազոտական կենտրոն (Ամիրյան 26, հեռ.՝ 53-77-40, 53-77-88)։
«Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան