Իրանցու կողմից Սյունիքի շրջակա միջավայրին պատճառված վնասներն աբողջությամբ վերականգնվել են
Արտակարգ Պատահար
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում՝ Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:
Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը՝ թափվել ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան