Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք. Վահան Հովհաննիսյանը՝ Աշոտյանին և Թովմասյանին (տեսանյութ)
Քաղաքական
«Եթե տարիներ առաջ մեր կառավարությունը ծրագիր ներկայացնելիս, ասում էին՝ տղե՛րք, մենք լավն ենք: Հետո պրոգրես եղավ, ասում էին՝ տղե՛րք, մենք լավն ենք, դուք վատն եք: Հիմա ասում եք՝ տղե՛րք, մենք լավն ենք, դուք վատն եք, բայց եկե՛ք համագործակցենք: Լա՛վ, եկե՛ք»։ Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
«Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը՝ պարոն Աշոտյանին, նրա հարևան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների: Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը ու ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային Ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մեկ ձայն հավաքել։ Դուք ստեղծել եք մի սիստեմ, որի միջոցով անընդհատ վերարտադրվում եք և մեզ ասում եք՝ դե մենք հաղթել ենք, սա էլ քաղաքական գնահատական է: Ես էլ ձեզ հարց եմ տալիս՝ մի՞թե դուք չեք տեսնում, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնում եք, չէ՞, ուրեմն եկեք՝ մեզ հետ ազնիվ եղե՛ք»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը»:
Մանրամասն՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան