«Շախտյորը»՝ Ուկրաինայի 9-ակի գավաթակիր
Սպորտ
Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Չերնոմորեցի» դարպասը և նվաճեց երկրի գավաթը:
Դոնեցկյան թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ֆերնանդինյոն (41 րոպե), Ալեքս Տեյշերան (53), Թայսոնը (73):
Նշենք, որ Տեյշեյրան իր գոլը հեղինակեց Մխիթարյանի փոխանցումից հետո: Սա դոնեցկյան թիմի 9-րդ գավաթն էր այս մրցաշարում, ինչի արդյունքում Լուչեսկուի թիմը կրկնեց 2007թ-ին «Դինամոյի» կողմից սահմանած ազգային ռեկորդը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը