«Փայլակ Հայրապետյանը կորցնում է ունեցվածքը»
Հայկական Մամուլ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ վաղ առավոտյան մուտք են գործել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող նախկին«Էրեբունի» միավորման շենք եւ,դուրս հանելով աշխատակիցներին, տիրացել են շենքին: Բանկը մոտ 20 օրառաջ գրություն էր ուղարկել Հայրապետյանին' տեղեկացնելով,որ իրենք վաճառել են այս ձեռնարկությունը, եւ խնդրել են ազատել այն:
Սակայն Հայրապետյանը դատարանում բողոքարկել էրբանկի գործողությունները, եւ դատարանը մայիսի 15-ի որոշմամբ արգելել է «Ամերիաբանկ»-ին ինչպես Գաջեգործների փողոցի թիվ 1 շինության, այնպես էլ մյուս գրավադրված գույքի նկատմամբ որեւէ գործողություն անել՝օտարել, վաճառել, աճուրդի հանել, սեփականացնել կամ սեփականության իրավունքով հանձնել այլ անձանց:Այս գործով դատարանը նախնական դատական նիստը նշանակել է հունիսի 21-ին: Ստացվում է, որ բանկը, անտեսելով դատարանի որոշումը, երեկ առգրավել է ձեռնարկությունը, դեռ մի բան էլ' այն վաճառել երրորդ անձի:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 23-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը