Յուրի Վարդանյանի վրեժխնդրությո՞ւն, թե՞ իշխանության որոշում
Հայկական Մամուլ
Իշխանական կաբինետներում խոսում են, որ առաջիկա օրերին իր պաշտոնին վերջնականապես հրաժեշտ կտա գործադիրում ԲՀԿ-ական վերջին մոհիկանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Նրանազատելը, իհարկե, բացատրում են ոչ թե Յուրի Վարդանյանի վրեժխնդրությամբ (հիշեցնենք, որ նա ամիսներ առաջ ամոթանք էր տվել Վարդանյանին՝ նրան բաց նամակ հղելով եւ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելով), այլ պարզապես իշխանության որոշմամբ: Թեեւ ազատման հրաման դեռ չկա, սակայն Սամվել Խաչատրյանի ինքնազգացողությունն արդեն «վատացել» է՝ երեկ աշխատանքային օրվա վերջում նրա հեռախոսին պատասխանեց ընտանիքի անդամներից մեկը՝ փոխանցելով, որ Խաչատրյանը «լավ չէր զգում, քնած է»: Նույնիսկ մանրամասնեցին, որ քնելուց առաջ բժշկական միջամտություն է եղել: Իսկ կեսօրին զանգերին պատասխանում էր աշխատակցուհին՝ վստահեցնելով, որ փոխնախարարը ժողովի է մասնակցում: ԲՀԿ-ականներին էլ հայտնի չէր Խաչատրյանի ապագան: Նրանք ասումէին, որ տեղյակ չեն ոչ իշխանության որոշումից, ոչ էլ կուսակցի վերջնական դիրքորոշումից:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 23-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը