Խորհրդարանը շուռումուռ է տալիս կառավարության ծրագիրը
Հայկական Մամուլ
Ճիշտն ասած' ինչպես մի շարք պատգամավորների, այնպես էլ սովորական հայերից շատերին չի «դզում», երբ պատգամավորները իրար վիրավորում են, խարդախ ու անբարոյական որակումներն են հնչում Ազգային ժողովի դահլիճում: Ու այս դեպքում կարեւոր չէ, թե ո՞ր որակումն է ընդդիմադիր պատգամավորն արել, ո՞ր որակումը' իշխանականը: Կարեւորն այն է, որ ունենք այն որակի խորհրդարան, որտեղ չնայած էթիկայի հանձնաժողովի գոյությանը, այդ կարգի որակումները հնարավոր են ու նույնիսկ սովորական բան: Կան շահեր ներկայացնող պատգամավորներ, որոնք ծածկվում են իշխանության անվան տակ, եւ ընդդիմադիրներ, որոնց լեզվի վրա ոչ միայն ոսկոր չկա, այլեւ անգամ կռճիկի կտոր: Սակայն այդ բոլորն այն բանի հետեւանք է, որ կուսակցական սկզբունքով ձեւավորված խորհրդարանում, միեւնույն է, շատ նվազ է քաղաքական տարրը: Ե՞րբ է մարդն անցնում վիրավորանքների' երբ վերջանում են բոլոր մյուս «գործիքները» եւ քաղաքական բանավեճի ռեսուրսը: Բայց եթե դրանք չկան' ոչ կարող են սկսվել, ոչ էլ ավարտվել: Մեկ օր առաջ Զարուհի Փոստանջյանն էր գլխավոր դատախազին խարդախ անվանել, երեկ էլ մտածեց-մտածեց, մեկ օր ուշացումով նրան պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը , որը իշխող կուսակցությանն ու իշխանությանը վիրավորանքներից պաշտպանելու պատճառաբանությանբ' անանուն, բայց ակնհայտորեն Զ. Փոստանջյանին էր ուղղում իր խոսքը, թե անբարոյականները խոսում են բարոյականության մասին, եթե մարդիկ բավարարված չեն, ԱԺ-ն բավարարվելու տեղ չէ, դրա համար այլ միջոցներ կան: Ինչպես տեսնում եք' ոչ մի քաղաքական տարր, այլ միայն մի փոքր գործածելի լեզվի վերածած այլ վայրի խոսակցություն: Է, լավ, էլի, չենք ուզում այս որակի խի՜ստ «խորհրդարանական» տուրեւառ:
Մանրամասները «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը