Ազատամարտիկները դեռ շարունակում են սպասել կառավարության արձագանքին
Հայկական Մամուլ
Նստացույց հայտարարած ազատամարտիկները դեռ շարունակում են սպասել կառավարության արձագանքին: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը և հիշեցնում, որ մայիսի 11-ին Ազատության հրապարակում ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել, որով պահանջում էր վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրան միացել էին հարյուրավոր ազատամարտիկներ:
«Մեզ ասել են, որ մինչև մայիսի 23-ը պատասխան կտան, բայց դեռ մինչև հիմա ես ոչ մի պատասխան էլ չեմ ստացել: Մեկ օր էլ կսպասեմ: Իսկ եթե կառավարության պատասխանը բացասական լինի, ապա իմ հետագա քայլերի համար համապատասխան հայտարարություն կանեմ»,-տեղեկացրել է Ավետիսյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը