«Հրապարակ». ԱԺ վերջին նիստերին հետևող ՀՀ քաղաքացիները, ծանր ապրումներ ունեցան
Հայկական Մամուլ
ԱԺ վերջին նիստերին հետևող ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, ծանր ապրումներ ունեցան: Այդքան ցինիզմ, անամոթություն, չպատճառաբանված ինքնավստահություն մեկ դահլիճում՝ աննկարագրելի է: Գրեթե ամեն օր հանրապետության մի տեղանքում կայծ է բռնկվում՝ բողոքի հուսահատ մի ճիչ, որից հասկանալի է, որ մարդկանց համբերության պաշարն սպառվում է, իսկ իշխող կուսակցությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, թե՝ հաշտվեք այն իրողության հետ, որ առաջիկա 5 տարիներին Հանրապետականն է իշխելու: Իրենց թվում է՝ եթե կարող են ցանկացած տխմար փաստաթուղթ կազմակերպված անցկացնել ու զենք ու զորքով ապստամբություններ ճնշել, ուրեմն բոլոր հարցերը լուծել են և անգամ Աստծո հետ են լեզու գտել:
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ՀՀԿ նորաթուխ և սպիտակահեր պատգամավորների, նորանշանակ և հնաբնակ նախարարների անզուսպ հռետորաբանությունը, որին ականատես եղանք երեկ՝ ԱԺ նիստին հետևելիս: Մեկն ասում է՝ նույն գնացքում ենք, մյուսը՝ նույն նավում կամ տապանում: Երրորդը «Լասկովի մայն» է հիշել ու իրեն առնվազն Խազանով է պատկերացնում և հումոր անում քաղաքական հակառակորդների վրա: Չորրորդն արհամարհական նետում է. միևնույն է՝ չեք կարող խանգարել մեզ: Հինգերորդը գազի գնի բարձրացումն է մեծ բարեբախտություն կոչում և սպառնում, թե՝ չզայրացնեք մեր մեծ եղբորը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը