Օզիլը աշխատավարձի բարձրացում է պահանջում
Սպորտ
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պահանջում է մադրիդյան թիմի հետ պայմանագրի բարելավում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Գերմանիայի հավաքականի խաղացողը 2011-ին 6-ամյա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ: Այժմ Օզիլի աշխատավարձը կազմում է տարեկան 5 մլն եվրո, սակայն նա ավելին է ցանկանում: Սրա հետ կապված՝ Մադրիդ է ժամանել նրա հայրը, որպեսզի բանակցի ակումբի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, թե Օզիլը լարված հարաբերություններ ունի Ժոզե Մոուրինյուի հետ: Սակայն պորտուգալացի մասնագետը լքում է թիմը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը