Գոնսալո Իգուաինը համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ
Սպորտ
«Արքայական ակումբի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացվում է, արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Արսենալը»: Եվ հենց իտալական ակումբը ֆուտբոլիստի հետ սկսել է բանակցել:
Calcionews24.com-ը պնդում է, որ երեկ «Ծեր սինյորայի» ներկայացուցիչները եղել են Մադրիդում և Իգուաինի հետ համաձայնության եկել տեղափոխման հարցում: Թուրինցիների համար միակ խնդիրը մնում է «Ռեալի» հետ ընդհանուր հայտարարի գալը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը