«Սանտոսը» մերժեց «Բարսայի» 23 մլն եվրոյի առաջարկը
Սպորտ
Բրազիլական «Սանտոսի» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ կապված Նեյմարի տեղափոխության հետ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Կատալոնյան թիմը ֆուտբոլիստի համար առաջարկել է 23 մլն եվրո, իսկ բրազիլական կողմը այդ գումարը բավարար չի համարում:
«Մեր թիմը ուսումնասիրել է «Բարսելոնայի» առաջարկը և չի ընդունել, քանի որ այն չի համապատասխանում մեր շահերին: Դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք»,- հայտարարել է «Սանտոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:
Նշենք, որ կատալոնյան թիմը չի պատրաստվում հանձնվել և մոտակա ժամանակներս մտադիր է վերսկսել բանակցությունները:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը