«Ռեալը» մրցունակ է նույնիսկ առանց Մոուրինյուի. Չավի
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին վստահություն է հայտնել, որ «Ռեալը» կմնա աշխարհի լավագույն ակումբներից մեկը. տեղեկացնում է իսպանական մամուլը: Չավին այս մասին խոսել է՝ պայմանավորված Ժոզե Մոուրինյուի ակումբը լքելու որոշմամբ:
«Մոուրինյուն միշտ հակասություններ է առաջացնում: Նա «Բարսելոնայի» համար լրացուցիչ մոտիվացիա էր: Իսպանիայի առաջնությունը լքում է շատ լավ մասնագետ, սակայն «Ռեալը» կարող է մրցունակ թիմ լինել նույնիսկ առանց Մոուրինյուի: Տարիների ընթացքում նա կարողացավ մեզանից վերցնել այս կամ այն տիտղոսը, սակայն «Բարսան» շարունակում է հաղթել»,-հայտարարել է Չավին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը