Քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում
Հայաստան
Մայիսի 22-ին, ժամը 14:30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցումի վերջում տեղադրված աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 12, 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից