«Լևոնը առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց»
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստի աշխատանքները: Այսօրվա նիստում քվեարկության դրվեց նոր կառավարության ներկայացրած նոր ծրագիրը:
Մինչ նախագծի քվեարկությանը ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս խոսեց այս ընթացքում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատություններին: Գալուստ Սահակյանը խոսեց նաև Լևոն Զուրաբյանի մասին.
«Էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է, առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց: Իր բացիլային քաղաքականությամբ ուզում է ջերմություն ստեղծել ԱԺ-ում: Հլա որ այդքան խոսում եք, բայց այդ խրոխտ թիմը, որ այստեղ նստած է, ինչի՞ չի վանկարկում»,-ասաց Սահակյանը:
Սահակյանից հետո ելույթ ունեցավ նաև Լևոն Զուրաբյանը, սակայն նրան մինչ այդ խոսքի իրավունք չէին տալիս:
«Ինձ շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ Դուք շատ նյարդայնացել եք, որովհետև Դուք տարիներ շարունակ սովոր եք նրան, որ գողանաք, չարաշահումներ կատարեք և չլսեք դրա մասին որևէ բան, հաճույքով անեք դա: Այսուհետ դա ավարտված է Ձեզ համար: Դուք գողանալու եք, չարաշահելու եք և լսելու եք դրա մասին ողջ ճշմարտությունը»,-ասաց Զուրաբյանը, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց անջատել Լևոն Զուրաբյանի խոսափողը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան