Հայտնի է գազի նոր սակագինը
Հասարակություն
ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը:
Գազի նոր սակագինը որոշվել է դարձնել 156 դրամ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ»,- ասել է նա։
Նշենք, որ գործող սակագինը՝ 132 դրամ է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան