Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի. Գալուստ Սահակյանը` Վահան Հովհաննիսյանին
Քաղաքական
«Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները»: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենաներ կանգնացնի, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա: Պայքարը ոտքով են անում, չի կարելի»,-ասաց Սահակյանը:
Վերջինս խոսեց նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մասին: «Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց ՀՀ նախագահին, ասելով, որ Դուք ինչ կլինեիք, որ ինքը չլիներ, բա հլա դուք ինչ կլինեիք, որ ինքը չլիներ: Գոնե ես բոլոր տիպի կապերին ու արժեքներին լավ տիրապետում եմ, հետո իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի»,-ասաց Գալուստ Սահակյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան