Զրո եք. Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստի աշխատանքները: Այսօրվա նիստում քվեարկության դրվեց նոր կառավարության ներկայացրած նոր ծրագիրը:
Մինչ նախագծի քվեարկությունը ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս խոսեց այս ընթացքում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատությունների մասին:
«Էս՝ ազնիվ ձևանալու քաղաքականությունը ո՞րտեղից։ Ժողովուրդն ասում է. «Եթե հոգևարքի մեջ ես, մենք բոլորս քո կողքը կանգնած ենք, էլ խռխռալը ո՞րն է։ Զրոյի կարգավիճակով գալ, զրոյացնել ամբողջ մի իշխանությա՞ն, ամբողջ գործընթացնե՞ր։ Լուրջ կլինե՞ք գոնե մի պահ, այդ որ այդքան խոսում եք, մի հատ տեսե՛ք դուք որտեղից եք եկել, ու որտեղ եք գնում։ Ելույթներից հասկացա, որ կարկուտի ու գազի մասին էլ էնքան ջերմորեն են խոսում, ոնց որ՝ կպավ, էլի խոսալու բան ունենք։
Գոնե մի ժամանակ կար՝ որտեղ երեք մարդ էր հավաքվում, գնում էիք կողքները կանգնում, էսօր դա էլ չեք անում, որովհետև զրո եք։ Զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պետք է գնա»,-ասաց Գալուստ Սահակյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան