Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
Հայաստան
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան` կազմակերպության առաքելությունը հերթական մշտադիտարկումն է իրականացրել հայ-ադրբեջանական զորքերի շփման կրակագծում` Ֆիզուլիի շրջանի Ղարախանբեյլի գյուղից արևելք. գրում է APA ադրբեջանական գործակալությունը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել է գործող ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Պավլո Շամաևը: Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Քրիստո Քրիստովը:
Մշտադիտարկումն ընթացել է նշված գրաֆիկով: Հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից