Կեղծ զա՞նգ, թե՞... (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, այսօր ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ՝ կապված գազի թանկացման հետ:
Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ, երբ մի քանի ակտիվիստ հրավիրվեցին ԱԺ՝ մասնակցելու գազի թանկացման հետ կապված հանդիպում-քննարկմանը: Ակտիվիստները դեռ նոր էին մտել շենք, ներսում հասցրել էին լսել միայն Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքը, երբ դրսից ինչ-որ զանգ են ստացել՝ իբրև թե դրսում հավաքվածները պահանջում են դուրս գալ շենքից:
Բանն այն է, որ ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ԱԺ ուղեկցել են լրագրողների համար նախատեսված օթյակ՝ հեռվից հետևելու քննարկմանը: Պատճառն էլ ներկայացվել է դա, իբրև թե կարիք չկա ակտիվիստները մնան ներսում, քանի որ «տետ–ա–տետ» հանդիպում չի լինելու կողմերի միջև:
Երբ ներկայացուցիչ-ակտիվիստները դուրս եկան շենքից, նրանք չկարողացան իրար մեջ պարզել, թե ով էր զանգի հեղինակը։
Մանրամասներն առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան