Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը 

Ովքեր են ներկայացված Մանկավարժականի թանգարանում

Հայկական Մամուլ

Մի քանի ամիս է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվել է համալսարանի թանգարան, որտեղ ներկայացված են բուհի պատմությունը, նրա մասնակցությունն Արցախյան պատերազմին, փաստագրական նյութեր, ինչպես նաեւ մի շարք կենսագրական տվյալներ համալսարանի ռեկտորական եւ դասախոսական կազմի մասին:

«Գրաշխարհ» թերթի խմբագիր Տիգրան Ռշտունու կարծիքով, թանգարանում ներկայացված անհատներն ընտրվել են կամայական սկզբունքով: Ըստ Ռշտունու, որոշ պրոֆեսորներ, դասախոսներ, ովքեր երկար տարիներ աշխատել են բուհում, ամբիոնի վարիչ են եղել, «սեւ ցուցակում» են հայտնվել եւ տեղ չեն գտել թանգարանում, մինչդեռ «եթե թանգարան ես բացում, բարի եղիր, առանձնացրու հիմնական սկզբունքները, եթե այդ սկզբունքները խախտում ես, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվես»:

Ռշտունին մասնավորապես օրինակ է բերում իր հորը' դոկտոր, պրոֆեսոր Հեկտոր Ռշտունուն, ով Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի գրականագիտության ամբիոնի վարիչ է եղել, թարգմանել է սփյուռքահայ գրականություն: «Այդ մարդն այդտեղ աշխատել է, ու իր մասին ոչինչ չկա, դա ի՞նչ է նշանակում, այդկերպ իրենք կեղծում են իրենց պատմությունը»,-ասում է նա ու հավելում, որ սա քաղաքականություն է, հրաման. «Մարդն զբաղվել է սփյուռքահայ գրականությամբ, մտածում են՝ Արեւմուտքին է հարում, դրա համար գցել են «սեւ ցուցակ»… Իրենց նպատակը ոչ թե թանգարանն է, այլ որ ցույց տան՝ թանգարան է այցելել Սերժ Սարգսյանը, այսինքն, կարեւոր չէ, թե ինչ են իրենք ներկայացնում, կարեւոր է, որ թանգարան է այցելել Սերժ Սարգսյանը»:

Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը նշեց, որ թանգարանը ներկայացնում է բուհի պատմությունը եւ ոչ թե անհատների, միաժամանակ համաձայնելով, որ այդ անհատներից է կազմավորվում նաեւ բուհի պատմությունը: Տնօրենի համար կանխատեսելի էին այդ դժգոհությունները, դրա համար, ըստ նրա, ռեկտորը հանձնարարել է պատմության ֆակուլտետի դասախոսներին ուսումնասիրել բուհի պատմությունը եւ ներկայացնել թեմաները, որից հետո այդ բոլոր նյութերը ներկայացվել են թանգարանագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանին, ով էլ, ելնելով հատկացված տարածքից, ցուցադրական պլանից, ժամանակագրական կարգով ներկայացրել է նյութերը, լուսանկարները: Գրիգորյանի խոսքով, շատերի լուսանկարներն էլ երբեմն որակի առումով չեն կարողացել մեծացնել, իսկ ինչ էլ առանձին ցուցանմուշներով ներկայացված չի եղել, էկրանի վրա սլայդով են ցուցադրել:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թանգարանին դիմել են Հեկտոր Ռշտունու՝ թանգարանում ներկայացված չլինելու հետ կապված, բայց իրենց կողմից արձագանք չի եղել, Գրիգորյանը նշեց, որ ով ասել է իրեն Ռշտունու համար, հետո նյութ չի բերել, որպեսզի կոնկրետ, առարկայական խոսեն. «Հայտարարողին թվում է, թե ես նյութը դրել եմ կողքս ու չեմ ներկայացնում, ես միշտ հայտարարել եմ, որ ուրախ կլինենք, եւ պատրաստ եմ ուզած րոպեին, բերեն ներկայացնեն նյութը, մենք էլ տեղադրենք»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 24-ի համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Ամենադիտված