Արտակարգ պատահար՝ Երևանում. պայթյունից երկու հոգի ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Մայիսի 23-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնական վնասվածքներով երկու տղամարդ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչներ 25-ամյա Ոսկան Ավդալյանն ու 38-ամյա Սիմոն Մկրտչյանն են: Ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Բաբաջանյան փողոցից, որտեղ զոդման աշխատանքներ էին կատարում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքների ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է «կարբիդի բալոնը», ինչի հետևանքով էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել: Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին Ո. Ավդալյանը գտնվում է վիրահատարանում: Փաստի առթիվ Ավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան