Կառավարության ծրագրին կողմ քվեարկած պատգամավորները ևս մեղավոր կլինեն, եթե Հայաստանի վիճակը կտրուկ վատանա
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը համոզված է, որ եթե առաջիկայում Հայաստանի վիճակը կտրուկ վատանա, ապա այդ ամենի համար մեղավոր է ոչ միայն կառավարությունը, այլեւ ԱԺ այն պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության ծրագիրն ընդունվեց 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արսենյանը նշեց. «Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հանդիպման ժամանակ ես մի ձեւակերպում տվեցի' բոլոր նրանք, ովքեր քվեարկում են հօգուտ ՀՀԿ-ի, իրենց վրա անձնական պատասխանատվություն են վերցնում աղքատության, արտագաղթի, կոռուպցիայի եւ ՀՀ արտաքին պարտքի ավելացման համար: Նույն գնահատականը տալիս եմ նաեւ հիմա՝ պատգամավորներին»:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը