Կարծում եմ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու Է. Ջոն Հեֆերն
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին երեկ հարցրել է, թե ինչով Է պայմանավորված նրա այն մտահոգությունը, որ «Կարֆուրը» Հայաստանում կարող է չբացվել: «Կարծում եմ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու Է: Ես այդ հարցում ներգրավված չեմ, ինձ հասած տեղեկություններով՝ տարեվերջին այն կբացվի Հայաստանում: Ֆրանսիայի դեսպանին հարցրեք այդ մասին»,-ասել Է դեսպան Հեֆերնը:
Թղթակցի այն հարցին էլ, թե՝ մեր երկրի և Արևմուտքի փոխհարաբերությունների վրա ինչ հետևանք կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրազեսին, դուք այդ տարբերակը քննարկե՞լ եք, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Հայաստանը ԵՄ-ի հետ լավ աշխատում է, մենք օժանդակում ենք այդ աշխատանքներին: Հայաստանն ինքը պետք է իր որոշումները կայացնի, պետք է կարողանա հավասարակշռել այդ հարաբերությունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը