Հանգուցալուծում հնարավոր չէ. Բակո Սահակյանի խոսնակը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին
Հայկական Մամուլ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը զրուցել է «Ժողովուրդ»-ի հետ.
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից հետո նշվում է, որ հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում է լինելու: Ըստ Ձեզ' հնարավո՞ր է՝ այդ հանդիպման արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի:
-Չեմ կարծում, որ որևէ բան լինի: Մամեդյարովն ինքն է ասել, որ մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունները չավարտվեն, ակտիվացում չի սպասվում: Իհարկե, ոչ մի երկիր ընտրությունների ժամանակ չի կարող գնալ այս կամ այն քայլին:
Այսքան տարիների ընթացքում պետք է որ պարզ լիներ. ռեալ պետք է մտածել, թե ինչ պետք է ակնկալել, և ոնց պետք է դա հանգուցալուծվի: Երբ կողմերն ունեն լիովին այլ' իրարամերժ տարբերակներ, ապա հանգուցալուծումը հնարավոր չէ: Ամենակարևորը խաղաղության պահպանությունն է, ուղղակի շահերն են ստիպում, որ նշված տարածաշրջանում պատերազմ չլինի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը