Երեք օր՝ ընդամենը 1 մլն դրամ
Հայկական Մամուլ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր. փոխանցվել է 1 մլն դրամ:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի մեր թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը, որ այնուամենայնիվ, արձագանքել է նամակին, Պետրոսյանը հրաժարվել է բացահայտել: Նա միայն հույս է հայտնել, որ իրավիճակն այսպես չի մնա և գործարարներն ի վերջո կարձագանքեն խնդրանքին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը