Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա և Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրի. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական
«Ես անթույլատրելի եմ դիտում Գալուստ Սահակյանի արած վիրավորական արտահայտությունները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե նույնիսկ մի կողմ դնենք Գալուստ Սահակյանի տարիքը, կարգավիճակը խորհրդարանում, զուտ տղամարդկային առումով դա տղամարդուն վայել պահվածք չէր»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս անընդունելի է համարում որևէ մեկի կողմից անձնական վիրավորանքներ հասցնելը ելույթների կամ բանավեճերի ժամանակ:
«Ես անըդունելի եմ համարում այդ թվում նաև այն, որ մեր խմբակցության անդամներն են երբեմն նման արտահայտություններ թույլ տալիս: Եվ վերջին ելույթից անմիջապես հետո ես Զարուհուն ասացի: Բայց Գալուստ Սահակյանի վիրավորական արտահայտությունները, ես կարծում եմ՝ գերազանցեցին խորհրդարանում եղած բոլոր դեպքերը, որոնք վերաբերում էին քաղաքական վիրավորանքներին: Եվ կարծում եմ՝ Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա և Զարուհի Փոստանջյանինց ներողություն խնդրի»,-ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան