Իմ պահանջը քո շուլուխին վնաս չէ. Արծվիկ Մինասյանը` Գալուստ Սահակյանին
Քաղաքական
«Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, փայլում է իր մտքի գոհարներով»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես կարծում եմ, որ ճիշտ է նկատում Գալուստ Գրիգորիչը, «եթե չլիներ այսօրվա իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, հավանաբար, «Դաշնակցությունը» կլիներ իշխանության»: Կարծում եմ՝ Գրիգորիչն այդ նկատի ուներ, որ փորձեց խոսքով բարձրացնել նախագահի դերակատարությունը, իսկ իրականում կտրուկ գցեց նախագահի դերն ու նշանակությունը, ավելի բացահայտեց իշխանության իրական կերպարը:
Ես արձագանքման ժամանակ չկարողացա, բայց կարծում եմ՝ հիմա հնարավորություն ունեմ ասելու Գալուստ Գրիգորիչի՝ ինձ ուղղված խոսքը, թե իբր ես խնդրեցի, որ իշխանությունը հրաժարական տա, նախ՝ ես չխնդրեցի, ես պահանջեցի, և երկրորդ` ինչպես Գրիգորիչ Ջիվանին կասեր, «իմ պահանջը քո շուլուխին վնաս չէ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան