Նեյմարը «Բարսելոնա» գալու դեպքում կթեթևացնի Մեսսիի աշխատանքը. Ալվեշ
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը ցանկանում է, որ Նեյմարը միանա իր թիմին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Եթե Նեյմարը «Բարսելոնա» գա, ապա Մեսսիի աշխատանքը կթեթևանա: Երբեմն մեր խաղում ինչ-որ բան պակասում է, և այդ իմաստով Նեյմարը կարող է օգտակար լինել: Չեմ կարծում, որ նա և Մեսսին անհամատեղելի են դաշտում: Նրանք տարբեր դիրքերում են խաղում: Լավ ֆուտբոլիստները միշտ էլ հասնում են փոխըմբռնման: Նեյմարը համեստ մարդ է և դաշտից դուրս չի ձգտում առաջնորդ լինել»,-հայտարարել է Ալվեշը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը