Մեսսին իրեն երեխայի պես է պահում. Գվարդիոլա
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լիոնել Մեսսիի մասին և նշել, որ շատ վստահությունը Մեսսիի մոտ ձևավորել է ինքնավստահություն:
«Երբ «Բարսա» եկավ Զլատան Իբրահիմովիչը, դա դուր չեկավ Լեոյին: Մեսսիին բարկացնում էր այն փաստը, որ Զլատանը ուշադրության կենտրոնում էր հայտնվում: Նա բառացիորեն պահանջեց, որ իրեն դաշտ դուրս բերեմ «9 համարի» դիրքում: Այո Լեոն ունիկալ ֆուտբոլիստ է, սակայն որոշ իրավիճակներում իրեն երեխայի պես է պահում: Միգուցե այն փաստը, որ Մեսսին լիակատար ազատություն է ստացել, որոշակիորեն ազդել է նրա ինքնավստահության ձևավորման վրա, ինչը հանգեցրեց Վիլյայի և մի քանի այլ երիտասարդ ֆուտբոլիստների հետ վեճին»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը