Խորհրդարանում ձևավորվել է համախմբված ընդդիմություն. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
«Ազգային ժողովում լուրջ փոփոխություններ կան: Խորհրդարանում ձևավորվել է համախմբված ընդդիմություն»: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ դրա վկայությունը խորհրդարանում տեղի ունեցած 3 քվեարկություններն են:
«Մեկը Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման քվեարկությունն էր, երկրորդը՝ «Ժառանգության» նախագիծն էր՝ ընտրացուցակները հրապարակելու մասին, և երրորդը՝ կառավարության ծրագրի քննարկումն էր, որը ցույց տվեց, որ ընդդիմությունն այսօր համախմբված է, այնպես, ինչպես երբեք չի եղել՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Ընդդիմությունը ցույց տվեց փաստարկներով, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ձախողել է Հայաստանի տնտեսությունը»,-ասաց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան