111 երեխաները հաղթեցին «Շախտյորին»
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դոնեցկի «Շախտյորը» հետաքրքիր հանդիպում պետք է անցկացներ 111 երեխաների հետ:
Եվ ահա հանդիպումը կայացել է «Դոմբաս Արենա» մարզադաշտում: Հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել 5 գիշերօթիկ դպրոցների 111 երեխա:
Խաղն ավարտվել է «111»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ինչպես տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, ողջ հանդիպման ընթացքում «հանքափորների» մարզիչը օգնել է երեխաների թիմին և խորհուրդներ տվել նրանց:
Հանդիպումը կազմված է եղել 2 խաղակեսից, յուրաքանչյուրը՝ 7 րոպե: Նշենք, որ երկրորդ խաղակեսին մասնակցեց նաև Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը