Ռաֆայել Բենիտեսը տեղափոխվում է «Նապոլի»
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Ռաֆայել Բենիտեսը հանդիպել է «Նապոլիի» ղեկավարության հետ և բանակցել պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Բենիտեսը պետք է պայմանագիր կնքի 2 տարի ժամկետով: Մարզչի աշխատավարձը կկազմի 3.2 մլն եվրո:
Նշենք, որ այս մրցաշրջանում Բենիտեսը «Չելսիի» հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Բացի այդ լոնդոնցիները նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին:
Բենիտեսն Իտալիայում աշխատելու փորձ արդեն ունի: Նա 2010-ին փոխարինեց Մոուրինյուին «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Նշենք նաև, որ «Նապոլին» նույնպես Չեմպիոնների լիգայում հադես գալու իրավունք է ձեռք բերել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը