Հենրիկ Մխիթարյանը ունակ է Ստարուխինի ռեկորդը սահմանել. Սերգեյ Շիշչենկո
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» և «Մետալուրգի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Շիշչենկոն իր կարծիքն է հայտնել նախկին թիմերի մասնակցությամբ խաղի վերաբերյալ և անդրադարձել է նաև Հենրիկ Մխիթարյանին:
Նշենք, որ Վիտալի Ստարուխինի ռեկորդը սահմանելու համար Հենրիկ Մխիթարյանի համար «Մետալուրգի» հետ խաղը վերջին հնարավորությունը կլինի, որի ընթացքում հայ ֆուտբոլիստը պետք է 3 գոլ հեղինակի:
«Իհարկե, Հենրիկը ունակ է դա անել: Ցանկության դեպքում՝ նա կարող է 3 գոլից ավել հեղինակել, բայց, այդուհանդերձ, պատասխանատվությունը կարող է ճնշել, չնայած մեր պաշտպանությունն ամեն ինչ կանի՝ նրան կասեցնելու համար»,- Շիշչենկոյի խոսքերը մեջբերում է ua-football-ը:
Նշենք, որ Ուկրաինայի առաջնության 30-րդ տուրի «Շախտյոր»-«Մետալուրգ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը