«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»՝ Հայաստանում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. մայիսի 23-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը:
Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իրականացվում է 2012 թվականից՝ յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում: Այդ մասին իր ամենամյա ուղերձում նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, կարևորելով գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրն այս ասպարեզում մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրահատուկ ստուգատես է:
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Ծրագիրը կմեկնարկի ս. թ. մայիսի 23-ին՝ «Ասմունքի հանրապետական ամենամյա փառատոնի» եզրափակիչ փուլով, որը տեղի կունենա Երևանի Մուշեղ Իշխանի անվան դպրոցում: Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա ս. թ. հունիսի 1-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգով և մրցանակաբաշխությամբ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)