Մահվան ելքով վրաերթ՝ Հարավարևմտյան թաղամասում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում КАМАЗ մակնիշի 35 ՍT 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռոման Վասիլյանը Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետիոտնը նշված վայրն անցնելիս է եղել չթուլյլատրելի հատվածով: Վարորդը փախուստի չի դիմել: Այս պաին դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Վրաերթի ենթարկվածը 77-ամյա Կիկուշ Կարոյանն էր, ով աշխատում էր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Կանաչապատում» ՍՊԸ-ում:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Տեղում է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Մեկ ժամից ավելի է՝ դիակ տեղափոխող բրիգադը չի բարեհաճում վրաերթի վայր և ոստիկանության քննչական խումբն ու փորձագետը ավարտել են իրենց աշխատանքները և սա առաջին դեպքը չի, որ նման դեպքերում նշված բրիգադը ուշանում է, սակայն Առողջապահության նախարարն ու պատկան մարմինների ներկայացուցիչներն ասես «ուղտի ականջում քնած լինեն», իսկ երբ նման դեպքերում հայտնվում են պետական պաշտոնյաների, չինովնիկների բարեկամներ, ապա հաշված րոպեներում նշված բրիգադը հայտնվում է տեղում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան