Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրում (տեսանյութ)
Քաղաքական
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Հետքին» տված հարցազրուցյում, պարզաբանելով նախագահական անցած ընտրություններում հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»: Այնուհետև քաղաքապետը հրաժարվել էր իր խոսքերից և times.am կայքին ասել, թե «որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում եմ դրանց հեղինակների խղճի վրա»:
«Հետքը» ստիպված հրապարակել էր Սամվել Դարբինյանի հետ զրույցի ձայնագրությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ քաղաքապետի վարքը քննելու միջնորդությամբ: Արդյունքում հանձնաժողովը Սամվել Դարբինյանին առաջարկել է ներողություն խնդրել:
Եվ ահա, քաղաքապետ Դարբինյանը, որ մինչ այդ չէր ընդունում վանաձորցիներին վիրավորելու հանգամանքը և հրաժարվում էր համաքաղաքացիներից ներողություն է խնդրել և այսօր տարածել է հաղորդագրություն.
«Հարգարժան վանաձորցիներ.
Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:
Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:
Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան