Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավոր Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ «Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում 

Ամաչկոտության պատճառները

Հասարակություն

Առօրյա կյանքում հաճախ կարելի է հանդիպել ամաչկոտ մարդկանց: Ոմանք հազվադեպ են ամաչկոտություն զգում, իսկ ոմանք էլ երկչոտ, կաշկանդված ու լարված են գրեթե միշտ: Շատերին դա իրոք խանգարում է լիարժեք կյանք վարել՝ հարաբերություններ ստեղծել, մասնագիտական բարձունքների հասնել, շփումից հաճույք ստանալ և այլն: Նման մարդկանց ունակություններն ու տաղանդները մնում են ստվերում: Այդպիսի մարդկանց մասին հաճախ ասում են, որ «այսպիսի պարզ գլխով» կամ «այսպիսի ձեռքերով» կարելի էր պրոֆեսոր դառնալ կամ միլիոններ աշխատել:

Ամաչկոտ մարդիկ իրենց հաճախ դժբախտ են զգում, քանի որ իրենց ամաչկոտության պատճառով շատ նպատակներ մնում են չիրագործված: Նման մարդիկ անհարմար են զգում բարձրաձայնել իրենց կարիքների, ցանկությունների, նպատակների մասին, քանի որ վախենում են այլոց գնահատականից. նրանց համար շատ ավելի հեշտ է համեստորեն լռել: Ամաչկոտությանը կարելի է վերագրել հետևյալ դրսևորումները՝ լռությունը կամ «ես չգիտեմ»-ի պես նախադասությունները, ցածր ձայնը, իջեցված աչքերն ու կեցվածքը, դեմքի կարմրումը, քրտնելը, շարժումների կաշկանդվածությունը, դողը: Ամաչկոտության պատճառները բազմաթիվ են: Դրա հիմնական պատճառներից է ներքին կոնֆլիկտը: Կոնֆլիկտ ցանկությունների, մտքերի, զգացմունքների և ներքին «քննադատի» միջև, որն ասում է, թե սա անել չի՛ կարելի, սա վա՛տ է, հիմարություն է կամ կարևոր չէ: Հարց է ծագում. որտեղի՞ց է հայտնվում այդ ներքին «քննադատը»:

Հաճախ, դա այն ամենն է, ինչ մենք լսել ենք մեր ծնողներից, տատիկներից ու պապիկներից, ուսուցիչներից ու դաստիարակներից: Օրինակ՝ մեր երկրում երկար ժամանակ աղջիկների ամաչկոտությունը խրախուսվում էր: Մեզ ասում էին, որ աղջիկը պետք է լինի համեստ, երկչոտ, գրեթե անտեսանելի, հանգիստ, սիրո մասին խոսքերը պետք է նրան շփոթեցնեն: Իր մասին այդպիսի աղջիկը չպետք է խոսի, իսկ գովասանքներից չհպարտանա:Իսկ որքա՜ն ասացվածքներ և արտահայտություններ կան, որոնց միջոցով ծնողները, հաճախ հոգնածության կամ անտեղյակության հետևանքով, լռեցնում են իրենց երեխաներին. «մտածի՛ր խոսելուց առաջ», «ուր նստեցնեն, այնտեղ էլ նստիր», «որ կողմ չասեն, այն կողմ մի նայիր», «տեսնում ես՝ մեծերը խոսում են», «քո խելքի բանը չէ», «դեռ փոքր ես» և այլն: Այդպիսի երեխաները մեծանում են կաշկանդվածություն, երկչոտություն և լարվածություն զգալով, որովհետև շարունակում են լսում են նույնը, սակայն արդեն իրենց ներսում: Եթե արդեն հասուն տարիքում ամաչկոտ մարդուն ինչ-որ բացասական բան են ասում, ապա դա միայն ավելի է խորացնում նրա ամաչկոտության և անինքնավստահության զգացումը:

Սովորաբար ամաչկոտ մարդիկ խւսափում են այնպիսի իրավիճակներից, որտեղ պետք է ակտիվորեն շփվել, արտահայտվել և այն մարդկանցից, ովքեր կարող են նրանց քննադատել: Կան այնպիսիք, ովքեր իրենց ամաչկոտությունը հաղթահարում են ալկոհոլի, թմրադեղերի միջոցով: Դա հանում է նրանց ներքին արգելքները, սակայն դա հղի է ալկոհոլիզմով և այլ կախվածություններով, քանի որ հաճախ այդպիսի մարդիկ դժվարանում են ծանոթանալ երիտասարդի կամ աղջկա հետ, շրջապատում իրենց դրսևորել սթափ վիճակում և միշտ ստիպված են դիմել հոգեմետ նյութերի օգնությանը:

Կան մարդիկ, ովքեր պայքարում են սեփական ամաչկոտության դեմ, ինչպես իսկական չարի դեմ: Նրանք ագրեսիվորեն գնում են իրենց վախերին ընդառաջ, ինչն էլ նյարդայնության տպավորություն է թողնում: Հաճախ նրանք պարծենում են իրենց հաղթանակներով, բայց այդ հաղթանակներն այնքան ցուցադրական են և վառ արտահատված, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն ուրիշներից սեփական երկչոտ բնույթը թաքցնելու համար է արվում: Ամաչկոտության հիմնական հետևանքներն են՝ մասնագիտական և ստեղծագործական ինքնակայացման բացակայությունը, ժամանակի անիմաստ վատնումը, մշտական մեղքի զգացումը, կախվածությունը մեծամասնության կարծիքից, շփման դժվարությունները և այլն:

Իսկ ինչպե՞ս ազատվել ամաչկոտությունից: Նախ և առաջ հարկավոր է փոխել դրա հանդեպ վերաբերմունքը՝ դադարել վախենալ դրանից և ատել այն: Դրա համար պետք է ամաչկոտության մեջ որևէ դրական կողմ գտնել: Դա կարող է լինել զգոնությունը, զգուշությունը, լրջությունը, խոհեմությունը: Օրինակ, ամաչկոտ մարդիկ հաճախ ունեն ուրիշ մարդկանց ապրումակցելու, նրանց հասկանալու գերազանց ունակություն: Դրական կողմեր գտնելը շատ կարևոր քայլ է, քանի որ սիրով արված ցանկացած գործ միշտ էլ դրական արդյունք է տալիս: Քիչ ամաչելուն կարող է նպաստել նաև այդ մասին արտահայտվելը: Օրինակ՝ եթե Դուք ժամադրված եք աղջկա հետ և ամաչում եք նրանից, ապա նրան ասեք՝ «Ես քեզ տեսնելով մի փոքր հուզվեցի» կամ եթե Դուք ելույթ եք ունենում հանրության առջև, ապա կարող եք ասել՝ «Ես մի փոքր հուզված եմ, ինձ համար շատ կարևոր է այս ելույթը: Ես երկար եմ սպասել այս հնարավորությանը»: Երբ մենք բարձրաձայնում ենք այն մասին, թե ինչ ենք զգում, դրա ուժը մի փոքր նվազում է: Ամաչկոտությունից լիովին ձերբազատվելու համար, իհարկե, ցանկալի է դիմել հոգեբանի օգնությանը, քանի որ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ դրա իրական պատճառները, տեսնել և ի օգուտ Ձեզ շրջել դրանից բխող խնդիրները, ինչպես նաև հաշտեցնել Ձեր ներքին «քննադատին» սեփական ցանկությունների, մտքերի և զգացմունքների հետ:

harmonia.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան
Ամենադիտված