Երևանում ինքնասպան է եղել 80-ամյա տղամարդ. նախկինում դասավանդել է «Պոլիտեխնիկ»-ում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Էդգար Դանիելյանի գլխավորությամբ: Նշված շենքի բակում՝ ավտոտնակում, օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Բաղդասարյանը երկար տարիներ «Առևտրի» քոլեջում, «Պոլիտեխնիկ» ինստիտուտում եղել է դասախոս, և հարևանների համար անակնկալ էր կատարվածը, քանի որ բոլորի կողմից նա ընդունված էր որպես դրական անձնավորություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան