Էլ քաչալ շուն, էլ գող կատու...
Քաղաքական
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից երեկ վերջինիս Ազգային Ժողովի ամբիոնից վիրավորելու համար
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է. «Դա տղամարդուն վահել պահվածք չէր»։
Գալուստ Սահակյանը չի էլ մտածում կնոջից ու 4 երեխաների մորից ներողություն խնդրելու մասին. «Եթե կին է, ուրեմն իրեն կնոջ պես պիտի պահի»
Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկումից առաջ Զարուհի Փոստանջյանին անվանել էր առաքինի տիկին, որը մեկ բան չգիտի. «Առաքինի տիկնոջը պիտի սովորեցնեմ, որ Ազգային Ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, որ մեքենաները չկանգնեցնեն, դրանից նեղանա»։
Գալուստ Սահակյանի այս բնորոշումը հաջորդել էր նախորդ օրը Զարուհի Փոստանջյանի կողմից գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված «քցող» եւ «խարդախ» որակումներին։ Որոշ բնորոշումներ երեկ բաժին էր հասել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։
«Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է։ Առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց։ Տրամաբանորեն իր բացիլային քաղաքականությամբ հիմա ուզում է ջերմություն ստեղծել Ազգային Ժողովում»,- ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Լեւոն Զուրաբյանն առանձնապես չի վիրավորվել Գալուստ Սահակյանից իրեն զրո որակելու համար. «Փաստորեն մի զրո կա Հայաստանում, որը հունից հանում է Հայաստանի վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին»։ Զուրաբյանին ՀՀԿ-ական Սահակյանը զրո էր անվանել։
Պարոն Զուրաբյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը նույնպես պատմության մեջ մնալու ներուժ ունի. «Տափակ շուլուխներով, ինչո՞վ պիտի մնա»։
Ինչ մտքի հեղափոխություն, ընդդիմության բոլոր փաստարկներին իշխանությունը պատասխանում է վիրավորանքներով,-կառավարության ծրագրի վերջին օրերի քննարկումների մասին ասում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը. «Ավելի է կարծրանում անհանդուրժողականությունը»։
Ի դեպ, Արծվիկ Մինասյանի տպավորությամբ, իր արտահայտություններով Գալուստ Սահակյանն էլ Սերժ Սարգսյանին է դարձնում երկրորդական մարդ։ Այս մասին գրում է a1plus.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան