«Վերջին զանգը»՝ ազատ և անկախ Արցախում (տեսանյութ)
Հասարակություն
Շահե Ա. Աճեմիանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում հնչել է վերջին զանգը
Ամեն տարի կրկնվելով հանդերձ՝ Վերջին Զանգն ամեն անգամ նորովի, ամեն սերնդի հետ անփոփոխ տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով է կրկնվում: Նույն են մնում հուզմունքը, ուրախությունն ու բաժանման թախիծը: Ավելանում է հավատը, որ նոր սերունդը պետք է իրականություն դարձնի այն, ինչն ավագներին անհավանական էր թվում:
Այսօր Արցախի դպրոցներում Վերջին զանգն է ղողանջել՝ մեծ կյանք ճանապարհելով հերթական սերնդին: Սերունդ, որը ծնվել է անկախ Արցախում եւ վաղը ինքը պետք է լինի նրա անկախության պաշտպանը՝ որպես ուսուցիչ, բժիշկ կամ զինվոր»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան