Հարավ–արևմտյան թաղամասում կառուցվող կինոթատրոնի սեփականատերը Սամվել Ալեքսանյա՞նն է
Հասարակություն
Հարավ–արևմտյան թաղամասում (Մալաթիա), նախկին «Հայաստան» կինոթատրոնի շինարարությանը հետևելու էր եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
eMedia.am-ի փոխանցմամբ՝ նա հրահանգներ է տվել շինարարներին, այնուհետև մտել շենք։ Բնակիչների ու շինարարների խոսքերով՝ այնտեղ կինոթատրոն է կառուցվում։
Նշենք, որ նախկինում, խոսակցությունների համաձայն, կինոթատրոնի շինարարությունը սկսել էր Աշոտ Ավետիսյանը (Բանգլադեշցի Համիկ), ով համարվում է Գագիկ Ծառուկյանի մերձավոր անձանցից մեկը, ով 2012թ–ի խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբակալվել էր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան