Դժբախտ պատահար «Նաիրիտում», որն ուզում էին թաքցնել
Հայկական Մամուլ
Մայիսի 20-ին արտադրական պատահար է տեղի ունեցել «Նաիրիտ» ՓԲԸ տարածքում: Աշխատողներից մեկը՝ Սերգեյ Վլադիմիրի Պետրոսյանը, ծնված 63 թ.,ընկել է բարձր տեղից եւ ոտքերի բազմակի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Գործարանի աշխատակազմում մեր վստահելի աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Սերգեյ Պետրոսյանը քլորի արտադրամասի վարպետներից է, եւ որ դեպքը տեղի է ունեցել այդ նույն արտադրամասում: Նա փորձել է բարձրանալ վերեւ՝«տանկեր»-ի հետ կապված ինչ-որ աշխատանք կատարելու համար, սակայն սանդուղքի աստիճանը փտած է եղել եւ չի դիմացել նրա մարմնի ծանրությանը: Վարպետին հիվանդանոց հասցրել են շտապօգնության մեքենայով, եւ բժիշկները ոչ միայն գիպս են դրել, այլեւ վիրահատության են ենթարկել Պետրոսյանին: Տեղեկացանք նաեւ, որ «Նաիրիտի» ղեկավարությունն ամեն ինչ արել է՝ կոծկելու համար այն փաստը, որ դեպքը կատարվել է աշխատավայրում: Ներկայացվել է, թե Սերգեյ Պետրոսյանը տանն է ընկել:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը