Ե՞րբ կսովորենք խղճով ծախսել բյուջետային միջոցները
Հայկական Մամուլ
Նոր կառավարությունը Ազգային ժողովում իր ծրագրի հաստատումից հետո շուտով կաշխատի ողջ ներուժով: Նոր-հին կառավարության եւ նրա նախարարների համար թերեւս սթափեցնող նշանակություն պետք է ունենա 2012 թվականի բյուջետային միջոցների վերահսկողությամբ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների եւ անարդյունավետ ծախսերի թվային պատկերը, մանավանդ որոշ ոլորտներում արձանագրվել է խայտառակ պատկեր: Ազգային ժողովի այս քառօրյայում ներառված էր ՎՊ հաշվետվության ներկայացումը, սակայն մնաց հաջորդ նիստին, ինչը չի խանգարի մեզ մի քանի անդրադարձ անել այդ հաշվետվությանըՙ հույսով, որ ի վերջո մեր կառավարման մարմինները կսովորեն արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները:
Քաղաքաշինության ոլորտում վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ' ընդհանրական եւ նույնությամբ կրկնվող գրեթե բոլոր օբյեկտներում: Դրանցից առավել հատկանշական են չկատարված աշխատանքների դիմաց վճարումները, անորակ աշխատանքները, արհեստական թանկացումները, նորմերի խախտումներով շինարարական նախագծերը' զարմանալիորեն փորձագիտական դրական գնահատականով, նախատեսված բարձրորակ նյութերի եւ ապրանքների փոխարեն դրանց ցարծորակ տեսակների օգտագործումը:
ՎՊ հաշվետվության մեջ ներկայացված օրինակներից մի քանիսը ներկայացնենք: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտում իրականացրած 986,090.0 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգմամբ արձանագրվել է 47,158.2 հազ. դրամի անորակ եւ վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակը թվով 6 օբյեկտի կառուցման համար կատարողական ակտերով կապալառուներին վճարել է 3,523,744.7 հազ. դրամ, մինչդեռ նշված աշխատանքների համար կառավարության որոշումներով հաստատված պայմանագրերի արժեքը կազմում էր 3,299,919.9 հազ. 3 դրամ:
Փաստորեն առանց պայմանագրերի փոփոխության կապալառուներին պայմանագրային արժեքներից 223,824.8 հազ. դրամով ավելի է վճարվել:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը