Ի հիշատակ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների
Հայկական Մամուլ
Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ մայիսի 26-ին տեղի կունենա «Խոնարհում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին» խորագրով միջոցառումների շարք, որը կազմակերպել է Հայոց ազգագրության ու ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենությունը:
Միջոցառումների շարքը նախատեսում է առավոտյան ժամը 11-ին պատարագի ու հոգեհանգստյան կարգի մատուցում Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ի հիշատակ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների: Ապա 14-ին ծաղկեզամբյուղ կդրվի հերոսամարտի մասնակից, հազարապետ Վաղարշակ Շահինյանի շիրիմին, որը գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում: Իսկ 15.30-ին Սարդարապատի հուշահամալիր-թանգարանում կլինի Մանուկ Մուրադյանի «Ուսուբ բեկ» ռուսերեն գրքի շնորհանդեսը:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը