Իշխանությունները ստիպված են եղել իրենց թիմին պահել Երեւանում՝ կոճակ սեղմելու համար
Հայկական Մամուլ
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումներին Հայաստանից մասնակցում են միայն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Իշխանական թեւն այդպես էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից որեւէ պատգամավորի չի գործուղել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող լսումներին: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է շահագրգռված լինեին միջազգային ամբիոններում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին իրենց տեսակետը հայտնել՝ պաշտպանելով հայկական կողմի շահը:
ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորների՝ ԵԽԽՎ լսումներին չմասնակցելը պատահական չէ. այս շաբաթ ԱԺ-ում քննարկվեց ու քվեարկվեց ՀՀ կառավարության ծրագիրը: Եվ իշխանությունները ստիպված են եղել իրենց թիմին պահել Երեւանում՝ կոճակ սեղմելու համար:
Այլապես անհասկանալի է՝ ինչու են իշխանությունները տարատեսակ անիմաստ միջոցառումների պատվիրակություններ գործուղում, իսկ նման կարեւոր տեղեր՝ ոչ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը