Սամվել Ալեքսանյանը ՝ «իր ինտերնետային կայքը բացելու» լուրերի մասին
Հայկական Մամուլ
Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել՝ իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համար»:
Այս տեղեկությունը սպասվածից ավելի լուրջ հնչերանգներ ստացավ, ինչի առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ: Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Որեւէ մեկը լսե՞լ է, որ ես տենց բան եմ ասել: Սուտ բաներ են խոսում: Տենց բան չկա, քո՛ւր ջան: Բոլոր լրագրողներն էլ իմ ընկերներն ու հարազատներն են, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ»:
«Ժողովուրդ»-ի ճշգրտող հարցին, թե ինչու են հենց իր մասին լուրերը միշտ «սուտ» դուրս գալիս, պատգամավորը պատասխանեց. «Երեւի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը