Բուռն քննարկման ձայներ՝ «Հարսնաքար»-ի գործով դատավարությունից
Հայկական Մամուլ
Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարվա հունիսի 17-ին ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատական նիստը:
Նիստին ներկայացել է վկա Դիանա Նավոյանը: Մինչև վերջինիս հարցաքննությունը, սակայն, դատավոր Դավիթ Հարությունյանը բոլորին դուրս է հրավիրել դահլիճից և մոտ 20 րոպե փակ քննարկում անցկացրել վկայի, պաշտպանների և դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամբաստանյալները նույնպես հեռացված են եղել դահլիճից: Այդ ընթացքում բուռն քննարկման ձայներ են լսելի եղել, իսկ թե ինչի մասին է եղել այն, հայտնի չէ:
Մանրամասները «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը