«Սանտոսը» համաձայնել է վաճառել Նեյմարի տրանսֆերը «Ռեալին» կամ «Բարսային»
Սպորտ
«Սանտոսը» երկու ակումբներից ընդունել է Նեյմարի տրանսֆերը վաճառելու առաջարկը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Marca-ի տեղեկությունների համաձայն` այդ 2 ակումբները համարվում են «Ռեալը» և «Բարսելոնան»: Մադրիդցիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում են 35 մլն եվրո և 11 մլն եվրո տարեկան աշխատավարձ, կատալոնյան կողմը՝ 28 մլն տրանսֆերային գումար և 7 մլն աշխատավարձ:
Բրազիլական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին հնարավորություն է տվել անձամբ ընտրել ակումբը:
«Ինձ համար մեծ պատիվ է և ամենաերջանիկ պահը կյանքիս: Կուսումնասիրեմ առաջարկները և կկայացնեմ որոշում: Հնարավոր է` ամեն ինչ որոշվի 5 րոպեում կամ կես ժամում, կամ էլ` երեք օրում»,- Նեյմարի խոսքերը մեբերում է Marca-ն:
«Այս երկու առաջարկներn այնքան էլ իրարից չեն տարբերվում, սակայն ճիշտ է, որ Նեյմարը բանավոր համաձայնություն «Բարսելոնայի» հետ»,-«Սանտոսի» փոխնախագահի խոսքերը մեջբերում է Barcastuff-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը