Մոուրինյուն ցանկանում է Մոդրիչին իր հետ տանել Անգլիա
Սպորտ
Ժոզե Մոուրինուն, ով հաջորդ շաբաթվանից կգլխավորի Լոնդոնի «Չելսին», մտադիր է իր հետ Անգլիա տանել մադրիդցիների 27-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին. տեղեկացնում է The Sun-ը:
Հենց պորտուգալացի մասնագետն է պնդել, որ անցյալ տարի մադրիդցիները ձեռքբերեն խորվաթ ֆուտբոլիստին, այդ ժամանակ գործարքը «Ռեալին» արժեցավ 33 մլն ֆունտ: Այժմ լոնդոնցիները ֆուտբոլիստի համար պետք է վճարեն մոտ 30 մլն:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 51 խաղ, հեղինակել 4 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Մոուրինուն որպես «Չելսիի» մարզիչ կներկայցվի հունիս 2-ին::


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը